Արդեն հայտնի են Գյումրու թվով 82 ընտրատեղամասերի նախնական արդյունքները․ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը հավաքել է 36,59 տոկոս, 9637 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 29,56 տոկոս, 7785 ձայն։
3-րդ տեղում «Զարթոնք» կուսակցությունը՝ 10,6 տոկոս, հավաքել է 2793 ձայն։
4-րդ տեղում «Ապրելու երկիր» կուսակցությունն է՝ 5,65 տոկոս, հավաքել է 1489 ձայն։
5-րդ տեղում ՀՀԿ-ն է՝ 5,06 տոկոս, ստացել է 1333 ձայն։
Կարդացեք նաև
6-րդ տեղում «Հայրաքաղաք» դաշինքն է՝ 4,41 տոկոս, 1162 ձայնով։
7-րդ տեղում «Գյումրին կռնա» դաշինքն է՝ 3,43 տոկոս, ստացել է 904 քվե։
8-րդ տեղում «Թասիբով դաշինքն» է՝ 2,23 տոկոս, ստացել է 586 ձայն։
9-րդ տեղում Հովհաննես Մարգարյանի «Արժանապատիվ ուղի» կուսակցությունն է՝ 1,47 տոկոս՝ 388 ձայն։
Իսկ 10-րդ տեղում Կոմունիստական կուսակցությունն է՝ 0,99 տոկոս, ստացել է 260 ձայն։
Ըստ էության ոչ մի քաղաքական ուժի չհաջողվեց հավաքել ձայների կեսից ավելին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ