«Հայրաքաղաք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը ժամը 23.16-ի դրությամբ նախնական արդյունքներ է հրապարակել Գյումրու 57 ընտրատեղամասից։ Նշենք, որ Գյումրիում կա 82 ընտրատեղամաս։
Ըստ այդ տվյալների,առաջատարը «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն է, որը հավաքել է ձայների 36,12 տոկոսը, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 29,44 տոկոս։
Երրորդ տեղում «Զարթոնք»-ն է ՝ 11,27 տոկոս, 4-րդ տեղում ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն է ՝ 5,72 տոկոս։
Կարդացեք նաև
Այնուհետ ՀՀԿ-ն է ՝ 5,01 տոկոս, «Հայրաքաղաք» դաշինքը՝ 4,32 տոկոս, «Գյումրին կռնա» դաշինքը՝ 3,29 տոկոս։
«Թասիբով դաշինքը» հավաքել է 2․22 տոկոս, իսկ ամենաքիչն այս պահի դրությամբ Հովհաննես Մարգարյանի «Արժանապատիվ ուղի» կուսակցության հավաքած ձայներ են՝ 1,61 տոկոս։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ