Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակցության ամենաբարձ ցուցանիշը՝ Գյումրու «Ծիածան», ամենացածրը՝  «Նունուլիկ» մանկապարտեզներում

Հոկտեմբեր 17,2021 23:26

Գյումրու թիվ 31 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չէր սպասում մասնակցության այսքան ցածր ցուցանիշ Գյումրիում։

«Սպասում էինք, որ ցածր կլինի, բայց այսքան ցածր չէինք սպասում ոչ մեկս, 24,14 տոկոս է մասնակցությունը։ Բացատրելի էլ  չէ, թե ինչու է էսքան պասիվ ժողովուրդը։ 109 հազար 453 ընտրող ուներ Գյումրի քաղաքը, այդ քանակից ընտրությանը մասնակցել է 26 հազար 417 քաղաքացի, որը կազմում է 24,14 տոկոսը։

Կարող է և քաղաքական ուժերի արած քարոզարշավի հետևանքն էր սա, թե ինչի ժողովուրդն այսքան պասից վերաբերեց ընտրություններին, բացատրություն չունի, բացատրությունը թող քաղաքական ուժերը տան, մենք միայն ֆիքսում ենք եղածը»,-ասաց Տիգրան Ղազարյանը։

Տիգրան Ղազարյանը նշում է, որ հանձնաժողովի անդամներով այսօր բոլոր ընտրատեղամասերն այցելել են, ընտրությունները ընթացել են հանդարտ՝ բացառությամբ 31/80 ընտրատեղամասից։

«Մեր հանձնաժողովի երկու անդամների գործուղել ենք այնտեղ, հանձնաժողովի մի անդամ ինչ-ինչ պատճառներով դիտողություն էր արել մեկ նախագահին, մեկ տեխնիկական աշխատողներին, մեկ անդամներին։ Մենք օրվա ընթացքում պարբերաբար գործուղել ենք, մի պահ հանդարտվել է, մինչև դուրս են եկել, հասել են էստեղ, նորից ահազանգ ենք ստացել, որ իրեն լավ չի պահում, հիմա  էլ երկու անդամ ենք ուղարկել։ Մնացած տեղերում շատ հանդարտ, շատ համերաշխ մթնոլորտ է, ուղղակի ես զարմացած եմ, որ ժողովուրդն էսպես պասիվ գտնվեց։

Գիտեք ինչ կարող եմ ասել, կորոնավիրուսն էլ  իր ազդեցությունը թողեց, շատ մարդկանց ես անձամբ եմ ճանաչում, որ կորոնավիրուսով վարակված են, հիվանդ պառկած են, հետո գրիպ է հիմա  քաղաքում, շատ մարդիկ հիվանդ է։ Կարող է դա էլ իր ազդեցությունը թողեց, որ մարդիկ չգնացին, մարդը հիվանդ պառկած՝ աչքին չի երևում ոչ մի բան։ Նաև իմ կարծիքով կուսակցությունների վարած քարոզարշավի հետևանքով է»։

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է  Գյումրու «Ծիածան» մանկապարտեզում տեղակայված  թիվ 31/75 ընտրատեղամասում,այստեղ մասնակցությունը՝  35,15 տոկոս է,  իսկ ամենացածր ցուցանիշը՝  Անտառավան թաղամասի Կոշտոյան փողոցում գտնվող «Նունուլիկ» մանկապարտեզում տեղակայված 31/35 ընտրատեղամասում է։  Այստեղ գրանցվել է մասնակցության 13․25 տոկոս։ Տիգրան Ղազարյանի տեղեկացմամբ,  այդ շենքի մեջ երկու ընտրատեղամաս կա, մյուս ընտրատեղամասում ևս ցածր ցուցանիշ է գրանցվել՝  16,10 տոկոս։

Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան 4-5 ժամից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031