Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբենն իր մեջ մեկտեղում էր իսկական տղամարդուն հատուկ որակ, բարձր պրոֆեսիոնալիզմ և մեծ պատասխանատվություն․ Ռուբեն Հակոբյան

Հոկտեմբեր 17,2021 21:06

Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ննջիր խաղաղությամբ, Ռուբեն։
96-ի նախագահական ընտրություններից հետո ԱԺ մի քանի պատգամավորներիս այսօրվա թիվ մեկի նախահոր հրահանգով զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից և մահապատժի հոդվածներով կալանավորեցին։

Մեղքերս աննախադեպ ընտրակեղծիքների դեմ պայքարելն էր։ Իմ դատապաշտանը Ռուբեն Սահակյան էր, ում ճանաչում էի վաղուց և, հանգամանքների բերումով, ամենօրյա շփումների մեջ էինք։ Ռուբենը կոորդինացնում էր Հրանտ-Վահանի գլխավորությամբ ԱԱԾ-ի պադվալը «սեփականաշնորհած» դաշնակցական տղերքի փաստաբանական խմբի աշխատանքները, ես՝ ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչն էի և ԱԺ պատգամավոր։

Ռուբենը էմոցիոնալ էր… Երկրորդ հանդիպման ժամանակ շան լափը լցրեց քննիչի գլխին՝ հայտարարելով, որ այս ամբողջը հիմարություն է և իշխանական ոհմակին պետք է այս հոդվածներով դատել։ Նկատեցի, որ քննիչը հարգանքով էր վերաբերվում և, նույնիսկ, քաշվում էր Ռուբենից։ Ազգանունը, կարծեմ, Բաբայան էր։ Նաև ինձ թվում էր, որ քննիչը ամաչում էր, որ նման գործ է քննում։

Մեր հանդիպումների ժամանակ Ռուբենը նաև պատմում էր կալանավորված տղերքից, երբեմն Հրանտից ու Վահանից կենդանի «քսիֆներ» էր փոխանցում։
Ռուբենն իր մեջ մեկտեղում էր իսկական տղամարդուն հատուկ որակ, բարձր պրոֆեսիոնալիզմ և մեծ պատասխանատվություն՝ ստանձնած գործի նկատմամբ։
Լույսի մեջ, Ռուբեն… Լավ մարդ ու հարգանքի արժանի քաղաքացի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031