Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի ՏԻՄ ընտրությունները․ Հանուն ինչի են քվեարկել ընտրություններին մասնակցող թեկնածուները 

Հոկտեմբեր 17,2021 20:59

Այսօր Դիլիջանում անցկացվում էին ՏԻՄ ընտրություններ:

Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 5 ուժեր՝ «Հայրենիք» կուսակցությունը՝ Արմեն Օրդինյանի գլխավորությամբ, «Հանրապետության» կուսակցությունը՝ Արմեն Ուրիխանյանի գլխավորությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականում է Արա Մարտիրոսյանը, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին տեղում Դիլիջան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանն է:

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն այսօր ընտրել է հանուն առաջանցիկ տեմպերով զարգացող Դիլիջանի․ «Հանուն այն Դիլիջանի, որի քաղաքացին ապրում և արարում է, որի դիլիջանցին վերադառնում է իր Դիլիջան ապրելու  և հանուն այն Դիլիջանի, որտեղ մարդիկ գալու են ապրելու»:

Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ Դիլիջան համայնքի ընտրողները սրտացավ են իրենց քաղաքի համար և հետևողական են․ «Ընտրություններին տեղացիները ակտիվ մասնակցում են և ես վստահում եմ իմ Դիլիջանին»:

Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող Դավիթ Սարգսյանը նշեց, որ ինքն այսօր ընտրություն է կատարել հանուն այն բարեկեցիկ ապագայի, որտեղ ունենալու ենք համաչափ զարգացած համայնք և կրթության ու զբոսաշրջության կենտրոն տարածաշրջանում:

Նշենք․ որ 17:00-ի դրությամբ Դիլիջանում քվեարկել է 5984 ընտրող:

 

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031