Գյումրու ՏԻՄ ընտրությունների ավարտին մնացել է մի քանի րոպե, այս պահի դրությամբ Գյումրու Անի թաղամասի 11-րդ դպրոցում տեղակայված 31/04 ընտրատեղամասում 1308 ընտրողից ընտրությանը մասնակցել է 272 հոգի, որը հազիվ գերազանցում է 20 տոկոսը։
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց 31/04 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լյովա Սարգսյանը։
Մեր հարցին, թե այս թաղամասը բավականին մեծ է, ամենախիտ բնակեցվածներից է, ինչո՞ւ այսքան ցածր ցուցանիշ, Լյովա Սարգսյանն ասաց․ «Ավելի շատ ընտրողները կիմանան իրենց չմասնակցելու դրդապատճառները, ընթացել է շատ լավ, սակայն շատ պասիվ է եղել մասնակցությունը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև