Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Թասիբով դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց․ «Բոլորս էլ հասկանում ենք, որ Հանրայինը իշխանության պատվեր կատարող հեռուստաընկերություն է, Գյումրիի բարբառով ասեմ՝ ավելի մեծ մեյմունություն, քան էդ բանավեճը, որը կազմակերպել էր Պետրոս Ղազարյանը, ես չէի էլ պատկերացնում։
Ամբողջ բանավեճի ընթացքում բացարձակ լուրջ հարցից չխոսվեց, դա էլ քիչ էր, մի հատ էլ անեկդոտ էր ուզում լսել։ Եթե հիշում եք, ես ստիպված եղա նկատողություն անել, և ընդհատվեց բանավեճը։ Հասկանում եք, շատ մատների արանքով են նայում Գյումրիին, իրականում սա ստիպեց մեզ մտնել այս պայքարի մեջ»։
Թեկնածուն նշեց, որ ավագանու կազմում անցնելու դեպքում ՔՊ-ի հետ կոալիցիա չեն կազմի, իսկ եթե լինի այնպիսի քաղաքական ուժ, որը չի լինի «իշխանության խամաճիկ»-ը, կքննարկեն այդ հարցը։
«ՔՊ-ի հետ համագործակցության հարցն արդեն իսկ վիրավորանք է», -հայտարարեց թեկնածուն։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ