Հոկտեմբերի 17-ին Հայաստանի 9 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին 14:00-ի դրությամբ մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 26627-ը կամ 15.97 տոկոսը։
Գյումրիում ընդհանուր 109453 ընտրողից մասնակցել է 12382-ը կամ 11.31 տոկոս:
Գորիսում 20696 ընտրողից մասնակցել է 4968-ը կամ 24 տոկոս:
Տաթեւում 4173 ընտրողից քվեարկել է 1378-ը կամ 33,02 տոկոսը:
Կարդացեք նաև
Տեղ համայնքում 3890 ընտրողից մասնակցել է 1102-ը կամ 28.33 տոկոս:
Մեղրիում 8572 ընտրողից մասնակցել է 2640 կամ 30,80 տոկոս:
Դիլիջանում 18374 ընտրողից քվեարկել է 3884-ը կամ 21,14 տոկոս:
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում անցկացվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ։
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում միայն ավագանու անդամի ընտրություններ են։
Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում կընտրեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամի։