Երբեմնի ընդդիմադիր, այսօր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մշտապես դեմ է արտահայտվել ընտրություններում պետական պաշտոններն ու ռեսուրսները օգտագործելուն, այսօր նրա կողմից իշխող ուժի ներկայացուցիչները, մասնավորապես՝ պաշտոնյաները ընտրություններում «սատարելու գործով» էին:
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանին սատարելու էր գնացել նաեւ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արա Եղոյանը, որը լուսանկարում աջից երկրորդն է:
Նրանք այսօր առավոտյան ՔՊ վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ Գյումրու սրճարաններից մեկում սրճում էին:
Լուսանկարը հրապարակել է Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը (լուսանկարում՝ ձախից առաջինը):
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այսօր հանրապետության մի քանի համայնքներում ՏԻՄ ընտրություններ են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ