Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրի 35/11 տեղամասում «Ազատական» կուսակցության թեկնածու Արմեն Խաչատրյանը Aravot.аm-ի հետ զրույցում ահազանգեց, որ «Հանրապետություն» կուսակցության վստահված անձինք ընտրողներին ուղեկցում են տեղամաս, հասնում մինչեւ քվեախցի մոտ։
«Պատճառաբանում են, որ լավ չեն տեսնում, լավ չեն լսում, տարիքով են եւ այլն։ Ու միայն այդ կուսակցությունը»,-ասաց նա։ Թեկնածուն ահազանգել է դիտորդներին եւ տարածքային ընտրական հանձնաժողով։
Ի դեպ, նշենք, որ Լեհվազը «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Բագրատ Զաքարյանի ծննդավայրն է։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ