Մեղրու ավագանու անդամների ընտրություններում առաջադրված «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Բագրատ Զաքարյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց, որ ավագանիում մեծամասնություն չկազմելու դեպքում էլ չի հրաժարվելու մանդատից։
«Ես հարգում եմ իմ ժողովրդի կողմից ինձ եւ իմ քաղաքական կուսակցությանը տրված յուրաքանչյուր քվե։ Ամեն Աստծո օր իմ ժողովրդին կողքին եմ լինելու»,-ասում է Բագրատ Զաքարյանը։
Իսկ անվտանգության հարցերի լուծումը կապում է պաշտպանության նախարարության հետ։ «Իսկ ամենակարեւորը՝ համայնքի ճիշտ կառավարումն է»,-ասում է թեկնածուն։
Կարդացեք նաև
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Ավելացնենք, որ Բագրատ Զաքարյանը ընտրական տեղամաս էր եկել կնոջ եւ երեխաների հետ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ