Մեղրու ավագանու ընտրություններում առաջադրված «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող Խաչատուր Անդրեասյանը քվեարկության եկավ ընտանիքի բոլոր անդամների՝ մոր, կնոջ, դստեր եւ թոռների հետ։ Որդին՝ Ենոք Անդրեասյանը վաղ առավոտյան էր քվեարկել․ նա վստահված անձ է եւ շտապում էր իր տեղամասը։ «Պիտի ուշադիր լինեմ, որ խախտումներ չլինեն»,-ասաց Ենոք Անդրեասյանը մեզ հետ ունեցած զրույցում։
Իսկ Խաչատուր Անդրեասյանը քվեարկեց հանուն Մեղրիի նոր ապագայի։ Իսկ առաջին օրակարգային հարցը, բացի անվտանգությունից, լինելու է տարածաշրջանի ոռոգման ջրի հարցի լուծումը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն եւս քվեարկեց 35/03 տեղամասում՝ Ագարակի մշակույթի կենտրոնում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ