Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում կրակոցներ են հնչել:
Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Դավիթաշեն 4-րդ թաղամասում գորոծող «Գեյմզոն» խաղասարհի դիմաց հայտնաբերել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր: Կրակոցի հետքեր են հայտնաբերվել նաև խաղասրահի մուտքի դռան, դռան ապակու, սրահում տեղադրված պաղպաղակի սարքի և բազալտե աստիճանի վրա:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները տաք հետքերով պարզել են, որ կրակոցները արձակել է Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 43-ամյա Սուրեն Գրիգորյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում