Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թատերականի մեր ընկեր Գեորգի Վանյանը

Հոկտեմբեր 17,2021 10:31

Նա  համարձակ էր, նախանձախնդիր, եռանդուն, ուղղամիտ, ստեղծագործ, համառամիտ, կարեկից, շնորհալի, նախաձեռնող, ամեն ինչ՝ բացի անտարբերից։

Կրթությամբ ռեժիսոր Գեորգի Վանյանը աբսուրդիստական ներկայացում էր բեմադրում, մանկավարժ էր, մշակութային թերթի հիմնադիր էր, առաջնեկին՝ Արփիին բանաստեղծություններ էր ձոնում, թե բիզնես հիմնադրում, ամեն ինչ անում էր հախուռն, էներգիայով, նպատակասլաց։

Չավարտված պատերազմը փոխեց բոլորիս կյանքը։

Պետք էր մի բան անել՝ որ չկրկնվի։ Այն ժամանակ ամեն օր չէին խոսում պատերազմի 6000 զոհի մասին, գաղտնիք էր համարվում, կամ՝ չէր խրախուսվում։ Բայց կային զոհերի մայրերը, և պետք էր տեսնել Գեորգիի խոնարհումն ու ապրումակցումը՝ զոհվածի քարացած մորը։

Գեորգիի հասարակական գործունեությունը, մեղմ ասած՝ չէր խրախուսվում։ Չէր ընկալվում։

  • Գեորգի ջան, ախր դու դուրս ես եկել երեք միլիոնի դեմ։ Ոնց ես էդ ռիսկին գնում։
  • Ով ասաց երեք միլիոն- չէր հանձնվում։
  • Լավ, եթե դու համոզես, որ քո գործով կարող ես բռնել դիպուկահարի ձեռքը և մեկ կյանք փրկել, կմիանամ ձեզ։

Պատերազմը կրկնվեց․ չկային մերձեցման հատման կետերը, գուցեև չկար փրկության ճանապարհ, որպեսզի չկատարվեր անխուսափելին։

Համառ ու չհանձնվող Գեորգի Վանյանը գուցեև շարունակում էր հավատալ ու փորձեր անել, բայց մնացյալը լռություն է։

 

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031