Մեղրու ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, Մեղրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանը Ագարակի 35/3 տեղամասի առաջին քվեարկողներից է։ Նա տեղամաս էր եկել կնոջ հետ միասին։
«Քվեարկել եմ Մեղրիի լավ ապագայի համար, ու ապագան որպես կարգախոս պատահական չի ընտրված։ Մենք ներդրումային զարգացման ծրագրեր ենք իրականացնում, ու մեղրեցին դա զգում է»,-ասում է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանը։ Ընտրվելուց հետո օրակարգում առաջնահերթությունը անվտանգային հարցերը կլինեն։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ այս կիրակի հոկտեմբերի 17-ին ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ են Սյունիքի մարզի չորս՝ Գորիս, Մեղրի, Տեղ եւ Տաթեւ համայնքներում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ