Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 15 մարզիկով:
Վիճակահանությամբ երեկ մեր բռնցքամարտիկներն ազատ էին մենամարտերից, եւ հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը նրանց հետ բացօթյա մարզում էր կազմակերպել:
Իսկ այսօր մեր տղաներից առաջինը ռինգ մտած 67 կգ քաշային Նարեկ Զաքարյանը պայքարից դուրս է թողել Ալբանիան ներկայացնող Ջեմի Ալմուչային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ