Բնականաբար, դաժան օրեր ենք ապրում, եւ մենք պետք է գիտակցենք, այս իրավիճակից կարողանանք դուրս գալ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 16-ին Հրազդանում պատերազմում զոհվածներին նվիրված համաքաղաքային հուշահամալիրի բացման միջոցառման ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Մենք երբեք չպետք է հուսահատվենք, մենք, հատկապես երկրապահներս, ազատամարտիկներս, մենք` միջին, բարձր տարիքի մարդիկ, մենք երբեք չենք հուսահատվում, որովհետեւ եթե մնանք էսպես անորոշության, հուսահատության մեջ, մենք ավելի դաժան ու դժվար արհավիրքների առաջ կկանգնենք: Այսօր թուրքը հասել է մեր Հայաստանի Հանրապետության սահմաններին, եւ մենք պետք է ամեն մեկս մեր բաժին բեռը վերցնենք, հասկանանք, գիտակցենք, որ այս տղաները նույնպես ապրել էին ուզում, բայց կյանքից առավել գերադասեցին հայրենիքը, հայրենի հողը, պետությունը, պետականությունը, եռագույնը, Եռաբլուրը»,-ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում