Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարար. «Սքրինինգները, մասնագետի խորհրդատվությունը եւ վիրահատական միջամտությունը իրականացվում է միանգամայն անվճար»

Հոկտեմբեր 16,2021 21:10

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր Ազնավուրի հրապարակում հասարակության շրջանում կանանց կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով կազմակերպված հանրային իրազեկման միջոցառման ժամանակ Aravot.am-ին ասաց. «Կանանց կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում առաջին հորիզոնականում է, ուստի կառավարությունը փորձում է սքրինինգային նոր ծրագրեր ներդնել, որոնք կօգնեն կանանց՝ հիվանդությունը վաղ հայտնաբերելու: Այս ծրագիրը հիմա երեք մարզերում իրականացվում է: Լոռու մարզում՝ Վանաձորում, արդեն յոթ-ութ ամիս կանգնած է շարժական մամոգրաֆը, որը հետազոտել է հինգ հազարից ավելի կանանց: Այն կանայք, որոնք ունեին խնդիրներ, ուղեգրվել են կոնկրետ մասնագետների մոտ եւ վաղ շրջանում ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն: Մեր ամենակարեւոր խնդիրն է՝ չթողնել, որպեսզի քաղցկեղը հասնի 3-րդ 4-րդ փուլերին, երբ արդեն շատ քիչ միջոցներ կունենանք պայքարելու»:

Հարցին, թե ախտորոշումն ու բուժումը վճարովի՞ են, տիկին Ավանեսյանը պատասխանեց. «Ոչ: Սքրինինգները իրականացվում են միանգամայն անվճար, դրանից հետո մասնագետների խորհրդատվությունը՝ եւս: Ու եթե  վիրահատական միջամտության կարիք է լինում, ապա դա նույնպես պետության հաշվին է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031