Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։
Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ՝ դրանք նպատակ ունեն ինչ-ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին։
ԱՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ