Հոկտեմբերի 17-ին կայանալիք Մեղրու ավագանու ընտրություններում առաջադրված «Հանրապետություն» կուսակցության 3-րդ հորիզոնականում գտնվող Սոնա Ադամյանի քույրը ֆեյսբուք սոցցանցում հրապարակել է սոցհարցման արդյունքներ։
Այս մասին մեզ տեղյակ պահեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբից։ Ըստ ՀՀ «Ընտրական օրենսգրքի»՝ քվեարկության օրվանից 7 օր առաջ արգելվում է հրապարակել սոցհարցման արդյունքներ։
Ավելին, վարչական տույժ է նախատեսված կարգը խախտելու համար։ ՔՊ-ի ներկայացուցիչ Արթուր Աթանեսյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ փաստի կապակցությամբ տեղյակ են պահել թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովին եւ դիտորդական խմբերին։ Ընդ որում, ըստ իշխող կուսակցության ներկայացուցիչների, դեռ հարց է՝ համապատասխանո՞ւմ են հարցումները իրականությանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ