Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. Հակառակորդը հասկանում է, որ իր ծրագրերն այս պահի դրությամբ ձախողվում են. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 16,2021 11:48

Արհամարհելով համանախագահող երկրների ղեկավարների եւ միջազգային կառույցների կողմից՝ հրադադարի պահպանմանն ու տարածաշրջանում լարվածությունը չսրելուն միտված կոչերը, Ադրբեջանի բանակը շարունակում է սադրիչ նոր գործողությունների դիմել եւ վտանգել 2020 թ. նոյեմբերի 9-ին Մոսկվայում ձեռք բերված եռակողմ համաձայնությունը:

Ասվածի վկայությունն է երեկ ԱՀ պաշտպանության բանակի կողմից տարածված պաշտոնական այն տեղեկատվությունը, որի համաձայն՝ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում են ստացել վեց զինծառայող:

Արտգործնախարար Դավիթ Բաբայանը վստահեցրել է, որ իրավիճակը, ընդհանուր առմամբ, հանգիստ է, եւ արցախյան զինուժի ու ռուս խաղաղապահների կողմից վերահսկվում են շփման գծում տեղի ունեցող գործողությունները: Նա հավելել է. «Մեզ վայել չէ խուճապի մատնվել, վախենալ, նույնիսկ գիշատիչները հարձակվելիս, երբ վախ են նկատում, ագրեսիան ուժեղանում է»: Նախարարի համոզմամբ՝ Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկը հենց մեզ վախեցնելն է: «Սա Ադրբեջանի կողմից սադրանք է, այդպիսիք էլի են լինելու, եւ պետք է պատրաստ լինենք դրան: Լայնամասշտաբ պատերազմ հնարավոր չէ, քանի դեռ Արցախում են ռուս խաղաղապահ ուժերը, բայց նման սադրանքներով նրանք տարբեր նպատակներ են հետապնդում: Փորձում են վախեցնել մեզ եւ հարվածել ռուս խաղաղապահ առաքելությանը, սա ուղղակի հարված է նաեւ Ռուսաստանին: Փորձում են դրանով նսեմացնել նրանց առաքելությունը, Ռուսաստանին ցույց տալ որպես այնպիսի երկիր, որն ի վիճակի չէ պաշտպանել»,- կարծում է Դ. Բաբայանը:

Ըստ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ հակառակորդը հասկանում է, որ իր ծրագրերն այս պահի դրությամբ ձախողվում են. «Տեսնում է, որ իրավիճակը բարդանում է տարածաշրջանում: Իրանի պահվածքն Ադրբեջանի նկատմամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրենց համար արդեն թշնամական երկիր է, տեսնում է, որ խաղաղապահներն իրականացնում են իրենց առաքելությունն ու թույլ չեն տալիս, որ պատերազմ լինի եւ չի կարող լինել»:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031