Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա ութ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, մսի արտադրության ծավալները 0.3 տոկոսով նվազել են: Ի դեպ, խոշոր եղջերավոր կենդանիների եւ ոչխարի մսի արտադրության ծավալներն են պակասել. այս տարվա հունվար-օգոստոսին խոզի մսի արտադրության ծավալները ավելացել են 2.4 տոկոսով, իսկ ոչխարինը պակասել է 3 տոկոսով: Պակասել են նաև թռչնամսի արտադրության ծավալները 0.5 տոկոսով: Հայաստանում այս տարվա 8 ամիսներին արտադրվել է 9 մլն 19 հազար 800 տոննա թռչնամիս:
Թռչնաբույծների խոսքերով՝ 2020-ի տարեվերջին Վրաստանից հնարավոր չի եղել կազմակերպել ճտերի ներկրման գործընթացը, ինչն էլ ազդել է թռչնամսի արտադրության ծավալների վրա: Բացի այս, վերջին ամիսներին հավի մսի գինն է զգալի բարձրացել։ Ընդ որում, բարձրացել է եւ ներկրված, եւ արտադրված հավի մսի գինը: Ըստ մասնագետների՝ տեղական հավի միսը թանկացել է, որովհետեւ միաժամանակ բարձրացել են ե՛ւ ներմուծվող կերի գինը, ե՛ւ գազի, էլեկտրաէներգիայի սակագները:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում