Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական կառավարման համակարգն այդպես էլ դուրս չի գալիս ճգնաժամային իրավիճակից․ «Փաստ»

Հոկտեմբեր 16,2021 10:21
karavarutyun

Պատերազմից մեկ տարի ժամանակ է անցել, իսկ պետական կառավարման համակարգն այդպես էլ դուրս չի գալիս ճգնաժամային իրավիճակից։ Չէ, այնպես չէ, որ պատերազմից առաջ Հայաստանի կառավարման համակարգում ամեն ինչ կարգին էր, սակայն պատերազմի արդյունքում այդ համակարգի՝ քիչ թե շատ գործող հատուկենտ «ատամնանիվների» աշխատանքն ամբողջությամբ պարալիզացվեց։ Ինչո՞ւ այդպես ստացվեց։ Չէ՞ որ նույն Փաշինյանը խոստանում էր պետական կառավարման համակարգին նոր շունչ հաղորդել։ Առաջին խնդիրն այն է, որ Փաշինյանը ոչ թե առաջնահերթ համարեց պետական ապարատը նոր ռելսերի վրա դնելու հարցը, այլ սեփական փիառն ու բացառապես անձնական դիվիդենտները։

Դրա համար էլ նա պատերազմ հայտարարեց պետական կառավարման համակարգին, կարևորագույն օղակներում նշանակեց այնպիսի թիմակիցների, որոնք ընդհանրապես գաղափար չունեին ու մինչև հիմա էլ չունեն, թե ինչ ասել է պետական կառավարում, և որոնք այլ պայմաններում հազիվ «ձգեին» որևէ նախարարության դռնապանի գործին։ Այս ամենը ձեռնտու էր Փաշինյանին մի քանի ասպեկտով. մի կողմից՝ իր թիմակիցները, որոնք աջակցել էին իրեն շարժման օրերին Գյումրիից Երևան քայլելու և այլ հարցերում, գոհ կլինեն, իսկ մյուս կողմից էլ՝ ինքը կկարողանա իր վրա վերցնել ողջ պետական կառավարման, իսկ ավելի ճիշտ՝ պետության դերակատարությունը, իսկ «օդից» պաշտոն ստացածները, որոնց գերակշիռ մասի համար դա նույնիսկ երազանք չէր կարող լինել, ցմահ երախտապարտ կլինեն իրեն։ Դրա արդյունքում էլ ցանկացած հարցի, որը գտնվում էր պետական կառավարման համակարգի լիազորությունների տիրույթում, որպես կանոն, Փաշինյանն անպայման միջամտում էր, դրա վերաբերյալ առանձին գրառում էր կատարում ֆեյսբուքում կամ ուղիղ եթեր դուրս գալիս։

Նա և՛ ֆինանսիստ է, և՛ համաճարակաբան, և՛ զինվորական գործի «մեծագույն գիտակ», և՛ ամեն ինչ, բայց ձախողումների ժամանակ նա երբեք պատասխանատու ու մեղավոր չէ: Այսպիսով, երեք տարի շարունակ Փաշինյանը մի կողմից՝ փիառվում էր, իսկ մյուս կողմից՝ փորձում ցույց տալ, որ ոչ մի հարց առանց իր միջամտության չի կարող լուծվել։ Ամենապարզունակ հարցը՝ ասենք՝ Չարենցավանի մի դպրոցի տնօրենի նշանակման խնդիրը՝ նշվածի վառ օրինակ: Որոշ դեպքերում էլ իր գործողություններն արդարացնելու համար Փաշինյանը լուրեր էր տարածում, թե պետական կառավարման համակարգը դիմադրում է իրենց փոփոխություններին։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031