Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԱԿ-ը՝ Երեւանի քաղաքապետի դեմ

Հոկտեմբեր 16,2021 13:00

Մոտ երեք ամիս է՝ Երեւանի քաղաքապետարանը «Ինֆորմացիայի ազատության կենտրոնին» չի տրամադրում լիարժեք տեղեկատվություն՝ համայնքային հողը զավթած անօրինական քարի արտադրամասի վերաբերյալ։

Օգոստոսի 4-ին ԻԱԿ-ը հարցում էր ուղարկել Սիլիկյան հին խճուղի 60/1 հասցեի բնակելի թաղամասի անմիջական հարեւանությամբ գործող ապօրինի քարի արտադրամասի վերաբերյալ։ Քաղաքապետարանը պատասխան գրությամբ թեպետ հաստատել էր, որ արտադրամասի շինությունն իսկապես անօրինական է, սակայն նշել էր, որ լիազորություններ չունի շինության ապամոնտաժման եւ արտադրամասի գործունեությունը կասեցնելու համար։

Օգոստոսի 12-ին ԻԱԿ-ը նոր հարցումներ էր ուղարկել՝ փորձելով հստակեցնել, թե ի վերջո ով է պատասխանատու 10 տարուց ավելի գործունեություն ծավալող անօրինական արտադրամասի համար եւ հետաքրքրվել, թե ինչ պատճառով է քաղաքապետարանը ակնհայտորեն ցուցաբերել անգործություն։ Օգոստոսի 19-ին քաղաքապետարանը տրամադրել է թերի պատասխան։ Նույն օրը ԻԱԿ-ը, հիմնվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2015 թվականի N 1204-Ն որոշման հավելված 2-ի 8-րդ կետի կարգավորումների վրա, կրկնակի հարցում է ներկայացրել։ ԻԱԿ-ը նաեւ նշել էր, որ իր կրկնակի հարցումը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի տեսանկյունից բողոք է, ուստի քննարկման է ենթակա վերադասության կարգով՝ ոչ այն վարչության կողմից, որը տրամադրել է մեր հարցման թերի պատասխանը։ Պատասխան գրությունը սակայն կրկին թերի էր եւ տրամադրվել է քաղաքապետարանի նույն վարչության կողմից, որի տրամադրած նախկին պատասխանը բողոքարկվել էր: Սեպտեմբերի 2-ին ԻԱԿ-ը բողոք է ուղարկել՝ խնդրելով հարուցել վարչական վարույթ։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ բողոքը մնացել է անպատասխան (կարգավիճակը՝ ընթացքում է)։

ԻԱԿ-ի կրկնակի հարցումն ըստ էության բողոք է եւ պահանջը մեկն է՝ պատասխանել վերադասության կարգով՝ ոչ այն վարչության կողմից, որը տրամադրել է հարցման թերի պատասխանը։ Քաղաքապետարանի պատասխան գրությունը կրկին տրամադրել է այն նույն պաշտոնյան, ում գործողությունները բողոքարկել էր ԻԱԿ-ը։

Սեպտեմբերի 2-ին ԻԱԿ-ը դիմել է քաղաքապետին բողոքով՝ պահանջելով վերականգնել իր խախտված տեղեկություն ստանալու իրավունքը։ Բողոքին պատասխանելու օրենքով սահմանված ժամկետը եւս սպառվել է, իսկ քաղաքապետարանը լռության է մատնել այն։

«Առավոտ» օրաթերթ
15.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031