Լրահոս
Օրվա լրահոսը

Մշտապես փաստացի միակողմանի խաղաղասիրական կոչերը, ագրեսիվ հայտարարություններն անպատասխան թողնելը չեն նպաստում իրական արժանապատիվ խաղաղություն ձևավորելուն

Հոկտեմբեր 15,2021 22:33

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի  ռեժիմի կոպիտ խախտումներն ադրբեջանական զինված ուժերի կողմից  շարունակական բնույթ են կրում, նույնիսկ վիրավորում են ստացել մեր մի շարք զինծառայողներ։

2020 թվականի  սեպտեմբերի 27-ին սկիզբ առած 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունների անարժանապատիվ քաղաքականությունը չի կանխարգելում Ադրբեջանի իշխանությունների՝ միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների շարունակական կոպիտ խախտումները:

Մշտապես փաստացի միակողմանի խաղաղասիրական կոչերը, ագրեսիվ հայտարարություններն անպատասխան թողնելը չեն նպաստում իրական արժանապատիվ խաղաղություն ձևավորելուն:

Ազգային ժողովում առկա գործիքակազմի իրացմամբ ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները նշված դեպքերի և առհասարակ Հայաստանի սահմանային լարված իրավիճակի վերաբերյալ կոնկրետ հարցադրումների պատասխաններ ստանալու, և ժողովրդի առջև հաշվետվողականության պարտականության ապահովման համար, նույնիսկ հրատապ թեմայով քննարկման ձևաչափով:

«Հայաստան դաշինք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031