Լրահոս
Օրվա լրահոսը

Կհրաժարվեն ծառայողական մեքենաներից, անհրաժեշտության դեպքում պաշտոնյաները կօգտվեն տաքսի ծառայությունից․ «Հայրաքաղաք» դաշինքի ծրագրից

Հոկտեմբեր 15,2021 20:22

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հայրաքաղաք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանն Aravot.am-ի հետ զրույցում, մանրամասնելով իրենց նախընտրական ծրագրի դրույթներն, ասաց, որ շատ հեշտությամբ կարելի է հրաժարվել ծառայողական մեքենաներից։

«Շատ հեշտությամբ կարելի է հրաժարվել, վատ բան չկա դրա մեջ։ Հանրային գիտակցության մեջ պիտի տեղավորվի հետևյալը․ իշխանությունն է, որ պիտի ծառայի հանրությանը և  ոչ թե հակառակը։

Հարգելի հարկատուներ, ինձ փող տվեք, որ ես ծառայողական մեքենա ունենամ, որ օրը 7 ժամ կանգնած լինի, 1 ժամ ծառայի ինձ, բայց լրիվ դրույք հաշվվի՝ և՛ վարորդը, և՛ բենզինը․․․

Ինձ թվում է՝ այդ դարն անցել է, հարկավոր է ունենալ ավտոմոբիլային ծառայողական ավտոմեքենաների շատ փոքրիկ պարկ՝ 2-3 մեքենա, ոչ ավելի։ Եվ որևէ մեկին ամրակցված ծառայողական մեքենա չպիտի լինի։

Եթե քաղաքապետարանի աշխատակիցներից որևէ մեկը գործի բերումով պիտի գնա ինչ-որ մի տեղ, գործուղման է գնում, Երևան է գնում կամ  քաղաքի ծայրամաս, ես հաշվել եմ, երևի մեկ կիլոմետրից ավելի հեռավորություն՝ կախված մարդու ֆիզիկական, առողջական վիճակից, հայտ է ներկայացնում, որ ինձ այս ժամին մեքենա է պետք և այդ մեքենաներից, որը եկավ, հերթի կանգնած եղավ, ճամփեքին չեղավ, դրանից կօգտվի։

Անձամբ ինձ պետք չէ, ես ունեմ մեքենա, բենզին էլ պետք չէ։ Իսկ եթե կլինի մի պահ, որ այդ մեքենաներից բոլորը կլինեն ճամփեքին,  տաքսի է կանչում, տաքսով գնում-գալիս է, վճարում է։ Ոչ մի հայտնագործություն այստեղ չկա։

Շեշտում եմ, որ որևէ մեկին որևէ ծառայողական ավտոմեքենա չպիտի ամրակցվի, ծառայողական մեքենանները պետք է լինեն ընդհանուր օգտագործման՝ կարիքի չափով, և ինչ-որ մի պահի կլինի շատ մեծ զբաղվածություն այդ մեքենաների, պաշտոնյան տաքսուց է օգտվում, հայտարարվում է տաքսի ծառայության գնումների մրցույթ։

Հարգելի տաքսի ծառայություններ, դիմեք, ուզո՞ւմ եք մեկ տարի տաքսու ծառայություն մատուցել, գուցե պարզվի ավելի էժան  է, քան ընդհանրապեսս ծառայողական ավտոպարկը, չեք ունենալու ծառայողական մեքենա այդ դեպքում։

Սրանք հասարակ բաներ են, ծախսել հնարավորինս քիչ, տնտեսել, դրանք համայնքային միջոցներ են, դրանք նրա համար չեն, որ նստես մեքենայի մեջ, լավ զգաս, վարորդը քեզ ինչ-որ տեղ տանի։

Ընդհանրապես պետության մասշտաբով էլ  եմ ես այդպես մտածում, բացառությամբ 2-3 պաշտոնյայի, որոնք արարողակարգային տեսանկյունից, ներկայացուցչական կամ անվտանգության նկատառումներով 1-2 մեքենա պետք է լինի, որ պաշտպանված լինի, հազար ու մի ներս ու դրսի կրակող ու տրաքցնող կա։ Եթե քաղաքապետին, քաղաքապետի տեղակալներին տրաքցնելու են, ախպեր, տրաքցրեք, բայց մենք զրահապատ մեքենաներ չենք օգտագործելու։ Անիմաստ է, այս քաղաքը մինչև ծնկները ցեխի մեջ, ծառայողական ավտոներ», -ասում է Լևոն Բարսեղյանը։

«Հայրաքաղաք» դաշինքի նախընտրական մյուս ծրագրերի մասին՝ տեսանյութում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Մինչև ընտրվելը շատերն են նման պոպուլիստական հայտարարություններ անում, բայց երբ ընտրվում են, սկսում են շատ սիրել իրենց ծառայողական մեքենաները ու չեն հրաժարվում դրանցից։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031