Իրապաշտպան Վարդան Հարությունյանը հայտնում է.
«Մահացավ Գեորգի Վանյանը։
Ափսոս։ Մարդ, որ տարբեր էր։ Չէր ընդունվում։ Չէր հանդուրժվում։ Ռազմահայրենասիրության հորձանուտում խոսում էր խաղաղությունից։ Զրուցելուն ու հաշտությանն ուղղված քայլեր էր անում։
Մահացած Գեորգին էլ չի ընդունվելու։ Քիչ հավանական է, որ նրա նկատմամբ եղած վերաբերմունք, մահվան պարագայում անգամ, փոխվի։
Կարդացեք նաև
Չգիտեմ՝ հավատացյա՞լ էր Գեորգին արդյոք, չգիտեմ, թե ինչպե՞ս էր վերաբերվում Ավետարանին, բայց այնտեղ Գեորգիին նախանձելի ապագայի խոստում կա․
«Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն»։