Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հրապարակել է այն բռնցքամարտիկների անունները, որոնք Հայաստանը կներկայացնեն հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությունում:
Բելգրադի ռինգում մեդալների համար կպայքարեն. 48 կգ՝ Սեյրան Եղիկյան, 51 կգ՝ Արթուր Հովհաննիսյան, 54 կգ՝ Վահե Բադալյան, 57 կգ՝ Արթուր Բազեյան, 60 կգ՝ Կարեն Տոնականյան, 63,5 կգ՝ Հովհաննես Բաչկով, 67 կգ՝ Գուրգեն Մադոյան, 71 կգ՝ Արման Դարչինյան, 80 կգ՝ Համբարձում Հակոբյան, 92 կգ՝ Նարեկ Մանասյան, գերծանր քաշային կարգ՝ Դավիթ Չալոյան:
Հայաստանի գավաքականը 13 քաշային կարգերից կմասնակցի 11 քաշային կարգերի պայքարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ