Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան և Ռուսաստան. նոր ռազմավարության հրամայականը». գեոքաղաքական նստաշրջան՝ Հայ-Ռուսական համալսարանում

Հոկտեմբեր 15,2021 18:30

Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանն այսօր մեկնարկել է «Հայաստան և Ռուսաստան. նոր ռազմավարության հրամայականը» գեոքաղաքական նստաշրջանը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին։

«Ես ակնկալում եմ բաց ակադեմիական բանավեճ: Հետևաբար, ի սկզբանե հորդորում եմ բոլորիդ ակտիվ լինել, հարցեր տալ: Մեր բարձրակարգ ակադեմիական որակավորում ունեցող խոսնակները պատրաստ են պատասխանել ձեր հարցերին: Մենք հնարավորություն կունենանք կարծիքների ազատ փոխանակում իրականացնել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների և համագործակցության հնարավորությունների վերաբերյալ»,- իր ողջույնի խոսքում նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը:

Նա նաև ներկայացրել է 2019թ. նոյեմբերին Հայ-Ռուսական համալսարանում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների հետազոտական ինստիտուտի հետ համատեղ անցկացված «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտափորձագիտական համաժողովի (առաջին անգամ ՌԴ սահմաններից դուրս) նյութերի հիման վրա տպագրված «Հայաստանը գլոբալ համատեքստում» հավաքածուն:

Իր հերթին` ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շեշտել է, որ իր համար շատ հաճելի է ներկա գտնվել նման կարևորագույն միջոցառմանը: «Այս միջոցառման թեման, անկասկած շատ կարևոր ու արդիական է և ներկայացման կարիք ունի: Համոզված եմ, որ նման պրակտիկան կշարունակի զարգանալ: Նստաշրջանի մասնակիցներին մաղթում եմ ոչ ստանդարտ գաղափարներ, ազատ բանավեճեր և այնպիսի գաղափարներ, որոնք հնարավոր կլինի գործնականում կիրառել մեր համագործակցությանը, մեր պրակտիկ փոխհարաբերություններին ոչ ստանդարտ մոտեցումներ ցուցաբերելու համար»,- ասել է նա`ընդգծելով Հայ-Ռուսական համալսարանի արտոնյալ վերաբերմունքը հայ-ռուսական հարաբերությունների հանդեպ և խիստ կարևորելով նման միջոցառումների անցկացումը:

Միջոցառումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ։

ՀՌՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031