Շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնության ութերորդ տուրում բոլոր վեց պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի եւ մրցաշարային աղյուսակում մասնակիցների դասավորության փոփոխություն չի արձանագրվել: Գրոսմայստերներ Ուեսլի Սոն, Սամուել Սեւյանը եւ Ալեքսանդր Լենդերմանը իրենց անվան դիմաց գրանցել են 5,0-ական միավոր եւ պահպանում են երեք առաջատարների դիրքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ