Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվությունը, թե ԱԺ նախագահը կամ եղբայրը կապ ունեն ընկերության շահած մրցույթի հետ, աղերս չունի իրականության հետ. «Եվրոասֆալտ»

Հոկտեմբեր 15,2021 17:22

«Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ մամուլում տեղ գտած տեղեկատվությունն առ այն, որ ԱԺ նախագահը կամ եղբայրը կապ ունեն ընկերության շահած մրցույթի հետ և այդ մրցույթում հաղթելը կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկ, ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Ընկերությունը հիմնադրման օրվանից մասնակցել է մի քանի տասնյակ մրցույթների և բազմաթիվ անգամ չի կարողացել շահեկան գին առաջարկել: Վերջերս ընկերությունը երկու մրցույթ է շահել, որի առաջարկած գինը ի սկզբանե չի ենթադրում շահույթ:

Ընկերությունն այդ կերպ փորձում է իր տեղը գրավել արդեն գոյություն ունեցող մեծ խաղացողների շարքում:

Նշենք նաև, որ ոչ Կ. Սիմոնյանը ոչ  Ա. Սիմոնյանն ընկերությունում երբևէ չեն ունեցել և չունեն որևէ մասնաբաժին: Կ. Սիմոնյանը հանդիսանում է կազմակերպության տնօրենը, և նշված մրցույթների դրական կամ բացասական արդյունքները որևէ կերպ չեն կարող և չեն արտահայտվում Կառլեն Սիմոնյանի աշխատավարձի չափի վրա:

Ընկերության սեփականատերերն են Սվետլանա Պողոսյանը՝ 50%, և Գրետա Թադևոսյանը՝ 50%:

Ինչ վերաբերում է «Եվրոասֆալտ 1» ՓԲ ընկերությանը, ապա այդ ընկերությունը ստեղծվել է հողամասի առուվաճառքի կազմակերպման համար: Սիրուշ Դավթյանը հիմնադրել է ընկերությունը՝ կանոնադրական կապիտալում ներդնելով իրենց ընտանիքին պատկանող հողամասը, որից հետո «Եվրոասֆալտ 1» ՓԲ ընկերության բոլոր բաժնետոմսերը ձեռք է բերել Գրետա Թադևոսյանը: Ներկայիս դրությամբ հողամասի տարածքում կառուցվել է ասֆալտի արտադրության գործարանը, իսկ տարածքը վարձակալել է «Եվրոասֆալտ» ՓԲ ընկերությունը: Բաժնետոմսերի առուվաճառքից հետո Սիրուշ Դավթյանը որևէ առնչություն չի ունեցել այս երկու ընկերությունների հետագա գործունեության հետ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում զերծ մնալ անտեղի շահարկումներից և ընկերության բարի համբավի վերաբերյալ ոտնձգություններից: Օրենքի խախտման կասկածների դեպքում կոչ ենք անում դիմել իրավապահ մարմիններին: Ընկերությունն իր հերթին պատրաստ է տրամադրել ցանկացած տեղեկատվություն:

«Եվրոասֆալտ» ՓԲԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031