Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իրենք իրենց կարճ խելքով ասում են՝ «քանի որ կան վիճելի տարածքներ»… Ո՞վ է ասել». Լարիսա Ալավերդյանը՝ «խեղափոխության» ծրագրերի մասին

Հոկտեմբեր 15,2021 16:58

«Դեպի բռնապետություն. հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկմանը Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Հայաստանն ուզում են զրկել միջազգային սուբյեկտ դառնալուց. «Մենք մինչեւ անգամ տարածք էլ չենք դառնում որպես այդպիսին: Մենք կիլոմետրեր ենք դառնում, որով կարող են անցնել, կարող են չանցնել: Հնարավոր չէ խոսել մեր ներքին պրոբլեմների մասին, եթե մի պահ վերանանք աշխարհաքաղաքական խնդրից: Մենք պետք է հստակեցնեք. միջազգային կոչված կազմակերպությունները քարտ-բլանշ են տվել այս իշխանություններին, նրանք կարող են անել ցանկացած բան, որովհետեւ այն պղտոր նպատակները, որն իրականացվել է այս իշխանության կողմից, դա է եղել այս իշխանությունների առջեւ դրված խնդիրը: Միայն մի բան չի հաջողացրել այս իշխանությունը՝ միանգամից Արցախը տալ Ադրբեջանին, մնացածը հաջողել է: Մենք պետք է հստակ իմանանք՝ ոչ միայն ժողովրդավարության, խոսքի ազատության համար ենք մենք պայքարում այսօր, այլ՝ մեր լինել-չլինելու՝ որպես պետություն: Պետք է կարողանանք դիմադրել շատ հմուտ կենտրոններին»:

Խոսելով երեկ կառավարության նիստում ընդունված որոշման մասին, ըստ որի՝ ՀՀ անձնագրերում կարող են ըստ ցանկության գրել ոչ թե պետության, այլ քաղաքի, ծննդյան վայրի անունը, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Դե կներեք, էլի, տեսեք ինչ տեխնոլոգիաներ են: Ասում են՝ ոչ թե պետությունը, այլ՝ տեղանքը: Երեւի թե պետք է մի երկու քայլ առաջ տրամաբանել, մտածել, որ հասկանանք՝ դա ինչի համար է: Իրենք իրենց կարճ խելքով ասում են՝ «քանի որ կան վիճելի տարածքներ»: Ո՞վ է ասել: Այսինքն, մենք պետք է հասկանանք՝ այս հարձակումը, որը տեղի է ունենում «խեղափոխությունից» հետո, դրանք պլանավորված, վերին աստիճանի հետեւողական աշխատանքներ են: Դրանք անշեղորեն կատարում են այն ծրագրերը, որոնք ամբողջովին նպաստում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը: Այսօր ՌԴ խաղաղապահ ուժերը անհանգստություն հայտնեցին արտագաղթի վերաբերյալ: Իսկ ինչո՞ւ են անհանգստություն հայտնում, որովհետեւ սիրո՞ւմ են մեզ: Ո՛չ: Որովհետեւ ՌԴ-ն կարող է զրկվել այն հեղհեղուկ մանդատից՝ մնալու այնտեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031