Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԲ 6 զինծառայողների՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից սպանության փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հոկտեմբեր 15,2021 16:43

2021թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 21։05-ի սահմաններում, հակառակորդի մի խումբ զինծառայողներ, երկու և ավելի անձանց դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու և ուրիշի գույքը զգալի չափերով դիտավորությամբ ոչնչացնելու նպատակներով, ազգային ատելության շարժառիթներով, տարբեր տիպի և տրամաչափի զինատեսակներից կրակ են արձակել ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ: Արդյունքում վնասվել է նշված մարտական դիրքի վրանը, ինչպես նաև տարբեր աստիճանի բեկորային և հրազենային վիրավորումներ են ստացել նույն մարտական դիրքում հերթապահություն իրականացնող 9 զինծառայողներից 6-ը:

Սպանությունների հանցագործությունն ավարտին չի հասցվել հակառակորդի զինծառայողների կամքից անկախ հանգամանքներում։

Դեպքի առթիվ հոկտեմբերի 15-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացվում է նախաքննություն: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն, կատարվում են այլ քննչական գործողություններ՝ Ադրբեջանի ԶՈՒ հանցավոր գործողությունների լիարժեք հանգամանքները պարզելու նպատակով։

Հայ-ադրբեջանական շփման գոտում արձանագրվող հանցավոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ փոխանակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԱՀ ՊԲ զինծառայողների սպանության, հարակից բնակավայրերի բնակչությանն ահաբեկելու, բնականոն կյանքը խաթարելու ակնհայտ նպատակ ունեցող հանցավոր սադրանքի միջոցով հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ առկա տվյալները ևս փոխանցվել են Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչներին: Նրանց հետ ձևավորվել է օպերատիվ կապ:

Միևնույն ժամանակ, ՀՀ դատախազությունն իր պատրաստակամությունն է հայտնում դեպքի վերաբերյալ Ադրբեջանի կողմից այլ տվյալներ ներկայացվելու դեպքում դրանք ևս դարձնել անաչառ քննության առարկա:

ՀՀ դատախազություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031