Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անորոշությունը, որ ստեղծվել է Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո, նյարդային վիճակում է պահում ադրբեջանական կողմին, նաեւ հայկական որոշ շրջանակների». Արման Բաբաջանյան

Հոկտեմբեր 15,2021 16:20

Որպեսզի հասկանալի դառնա արցախա-ադրբեջանական շփման գծում երեկ տեղի ունեցածը, «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի կարծիքով` պետք է հասկանալի դառնա ՌԴ ՊՆ-ի երեկ՝ բավականին ուշացումով տարածած հաղորդագրությունն այն մասին, որ հոկտեմբերի 13-ին հայկական կողմը կրակահերթ է բացել ադրբեջանական շարասյան վրա:

Ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ Արման Բաբաջանյանը ևս մեկ իրողության վրա ուշադրություն հրավիրեց՝ Հաագայում սկսված գործընթացին, որը Ադրբեջանին չի կարող հանգիստ թողնել, քանզի հայկական կողմի փաստարկները շատ հիմնավոր էին:

«Անորոշությունը, որ ստեղծվել է Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո, նյարդային վիճակում է պահում ադրբեջանական կողմին, նաեւ հայկական որոշ շրջանակների, որովհետեւ, ըստ էության, որոշ հաշվարկներ, որոնք գուցեեւ հյուսվել եւ կառուցվել էին այն բանի վրա, որ Ռուսաստանը պետք է ճնշում գործադրի հայկական կողմի վրա եւ միջանցքի հարցում ճեղքում գրանցվի, կարծես չի եղել, այդ ճեղքումնը առնվազն չի նշմարվում»,- ասաց Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ նաեւ տեսնում ենք, որ ադրբեջանցիները վարում են մի գործընթաց, որը խոսում է այն մասին, որ 2025 թվականից հետո կարծես Ադրբեջանը չի ցանկանում շփման գծում ռուս խաղաղապահների տեսնել: Մեծ հաշվով, Արման Բաբաջանյանը նախօրեին տեղի ունեցածը համարում է այդ անորոշությունը ճեղքելուն միտված քայլ:

Իր համար, սակայն, առավել ուշագրավ է նախօրեին տեղի ունեցած Նուլանդի եւ Կոզակի հանդիպումը, որը փաստում է, թե ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումներն Ուկրաինայի արեւելյան շրջանների մասին, սկսում են համընկնել, ինչը, բնականաբար, Ադրբեջանին չի կարող հանգիստ թողնել, քանի որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հաշվարկը նրա վրա է, որ ՌԴ-ն եւ Արեւմուտքը չկարողանան պայմանավորվել, բայց պայմանավորվելու այս ընդունակությունը փոխում է եւ խառնում է թուրքերի ու ադրբեջանցիների քարտերը: ՌԴ-ԱՄՆ այս երկխոսությունն, ըստ բանախոսի փաստում է, որ Արցախի հարցում ևս հնարավոր է երկխոսություն՝ քանդելով թուրք-ադրբեջանական տանդեմը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031