Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում իր ելույթում բարձր է գնահատել Արցախում խաղաղապահների աշխատանքը՝ նշելով, որ «ավելի լավ է վատ խաղաղություն, քան լավ պատերազմ»:
«Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է ռուսական այն խոսքը, թե ավելի լավ է վատ խաղաղություն, քան լավ պատերազմ»,- ասել է Պուտինը՝ արձագանքելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից խաղաղապահների աշխատանքի բարձր գնահատականին:
«Ռուս խաղաղապահ զորամիավորումը հանդես է գալիս որպես ձեռք բերված հրադադարի երաշխավոր: Մեր աջակցությամբ է իրականացվում նաև մարդասիրական բեռների տեղափոխումը, ականազերծվում են տարածքներ, ընդ որում ցանկանում եմ շեշտել՝ երկու կողմերում էլ… վերականգվում են կենսապահովման համակարգեր, տրամադրվում է բժշկական օգնություն բնակչությանը, իրենց տներն են վերադարձել տասնյակ հազարավոր փախստականներ, ավելի քան 52 հազար մարդ»,- ասել է Պուտինը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ