Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Հոկտեմբեր 15,2021 16:24

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողություններով պարզվել են Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձոր համայնքի ղեկավարը, 1999-2016թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2003թ. կազմակերպել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ հասցեի 1.900քմ մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրելու մրցույթ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել մրցույթին մասնակցության իրավունք չունեցող նրա եղբայրը, որից հետո վարձակալությամբ տարածքը տրամադրվել է վերջինիս ՍՊ ընկերությանը, որի արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս:

Բացի այդ, 2004թ. փետրվարի 16-ին, 3.845.400 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի հասցեում գտնվող 850.0 քմ մակերեսով կառույցը 371.620 ՀՀ դրամի դիմաց գրանցվել է որպես որդու սեփականության իրավունք՝ արդյունքում համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:

Քննությամբ պարզվել է, որ 2002-2006թթ. ընթացքում համայնքի ղեկավարը նույն քաղաքի տարբեր հասցեներում գտնվող՝ տարբեր մակերեսներով տարածքները գրանցել է իր հարազատների սեփականության իրավունք, որի արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 60մլն դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /4 դրվագ/, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031