«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը
Պատերազմից մեկ տարի անց.
Դիրքերում չկա նորմալ կահավորում, հայ զինվորը ընդամենը մի քանի տասնյակ մետրի վրա կանգնած է թշնամու դեմ-դիմաց պաշտպանվելու կիսատպռատ միջոցներով ու հրահանգներով:
Եռաբլուրում հուղարկավորված տղաներն այդպես էլ շիրմաքարեր չունեցան, թեև պաշտոնապես խոստացել էին, ըստ ազգային ավանդության, յուրաքանչյուրի տարելիցը շիրմաքարերը տեղադրած նշել:
Կարդացեք նաև
Ո՞րն է պատճառը՝ փո՞ղ չկա, թե նպատակ չկա, իմաստ չկա…
Կարծում եմ հարգանք չկա բանակի ու զինվորի նկատմամբ՝ զոհված, թե կենդանի… զինվորը սրանց «խաղաղության դարաշրջանի» տրամաբանության մեջ չի տեղավորվում, հարկավոր է հասնել նրան, որ ծնողն չցանկանա ու ամեն ինչ անի, որ իր զավակը բանակ չգնա, որ հասարակությունը տեսնի, թե ինչ վերաբերմունք կա կյանքը հայրենիքին նվիրածների, նրանց ընտանիքների նկատմամբ և մի անգամ էլ մտածի՝ արժե՞ այդ դեպքում կյանք տալ, զոհաբերվել, հանուն ո՞ւմ, սրա՞նց, որ մեկ օրում 2 միլիոն դոլար ծախսում են դատարկ օդը «գունագեղ» դարձնելու վրա, իրենց մեկ չինովնիկի արձակուրդում ծախսում են մի քանի շիրիմի գումար… իսկ շիրիմների ու զենքի փող չունեն…. չկա, համբերեք….
… և համբերում են…. բոլորը… զոհվածի ծնողն ու ծառայող զինվորի ծնողը, ողջ հասարակությունը….լռում ենք, համբերում, ցավից խուլ մռնչում ու համբերում… իսկ հազարավոր զոհերին ու վիրավորներին ավելանում են ևս մեկ, երկու, երեքը, հետո 6 ծանր ու թեթև վիրավոր, հետո մի դիրք, մի գյուղ, մի ճանապարհ… հետո՞… խելագարվել կարելի է, ոնց, ոնց ենք հանդուրժում… հանդուրժում ենք այս զավակասպաններին, հողատուներին, անխիղճ, անպատիվ, անհոգիներին ու անխոսուններին….. քանզի բառ անգամ չեն խոսում, չեն պատասխանում ոչ մեզ, ոչ թշնամուն ու ոչ էլ Աստծուն: Նրանք մեզ հատուկ տրամադրում են հասկանալու, որ ի դեմս այս իշխանությունների, Հայրենիքն է ծաղրում, արհամարհում ու նվաստացնում մեզ, նրանք հիասթափեցնում են սեփական Հայրենիքից, որ գնաք, չպայքարեք, չազատագրեք Երկիրը, հողը, մեզ….. նրանց հոտ է պետք, որին միայն պիտի կերակրես ու քշես ոնց ուզես… «խաղաղ ապրող» հոտ…
Իսկ պատերազմը սողում է… սողում է խլելով ու վիրավորելով, սպանելով ու հայրենազրկելով քիչ-քիչ, հուշիկ-հուշիկ, որ հանկարծ քնից չարթնանանք, որ հանկարծ չուզենք պայքարել ու այս մեռելահոտ հորից դուրս գանք…
Որ հանկարծ չցանկանանք Հայրենիք, պատիվ ու գոնե շիրմաքար ունենալ…
Ու եթե արթուն ես, ուրեմն սրբազան խելագար ես, ուրեմն…
Ել, հայ, խելագարվիր, անխոսունից ՄԱՐԴ դարձիր ու ՀԱՅ….