«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին ժամը 9։00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 14։00 փակ է լինելու Հ-15 /Մ-5/ (Նորապատ) – Արգավանդ – /Մ-3/ (Վարդանաշեն) ավտոճանապարհի կմ 1+300 հատվածը (Նորապատից դեպի Մրգաշատ)՝ կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված։
«Արմավիր ճանշինվարպետ» ՓԲԸ կողմից իրականացվելու են կամրջային պանելների, բետոնապատման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ