Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանը ԱԹՍ է կիրառել. Նելլի Բաղդասարյան

Հոկտեմբեր 15,2021 11:45

Եռակողմ պայմանավորվածությունից հետո հրադադարի ռեժիմը կրկին խախտվել է Ադրբեջանի կողմից. Aravot.am-ի զրուցակիցն է ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը

-Երեկ՝ հոկտեմբերի 14-ին իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում կտրուկ լարվածություն գրանցեց: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Լարվածության պատճառները բազմաթիվ են, բայց որպես առիթ պետք է համարել ադրբեջանական դիպուկահարի կողմից Մարտակերտի շրջանի խաղաղ բնակիչ Տեփնանցի սպանությունը: Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի ԶՈՒ հայտարարեցին հայկական կողմի դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայողի սպանության մասին, ինչը ԱՀ ՊԲ-ն պաշտոնական հայտարարությամբ հերքեց և որոշակի մանրամասներ հաղորդեց: Գործը խաղաղապահության կողմից հետաքննության փուլում է:

Հոկտեմբերի 14-ին նախորդած միջադեպերին հետևեց շփման գծի մի շարք ուղղություններում իրավիճակի լարումը, ադրբեջանական կողմը կիրառել է ԱԹՍ, որի հետևանքով ունենք 6 վիրավոր, որոնցից 2-ի վիճակը կայուն ծանր էր, բայց բարեհաջող վիրահատության արդյունքում նրանց կյանքին ևս վտանգ չի սպառնում:

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմը շփման գծի մի շարք ուղղություններում կիրառել է նաև խոշոր տրամաչափի զենքեր: ԱՀ ՊԲ հաղորդագրության համաձայն՝ ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համատեղ համակարգված աշխատանք է տանում ուղղված իրավիճակի լիցքաթափմանը: Փաստացի, ստեղծված իրավիճակում գործադրվում են բոլոր մեխանիզմները հրադադարի ռեժիմը կայունացնելու ուղղությամբ:

Կատարվածը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության տարածաշրջան սպասվելիք այցին նախորդող ադրբեջանական կողմի սադրանք էր: 2020 թ. Եռակողմ պայմանավորվածությունից հետո տեղի ունեցածը հրադադարի ռեժիմի խախտման առաջին խոշոր և մասշտաբային միջադեպն է, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը: Իհարկե, միջադեպի ուղղությամբ հետաքննություն իրականացվելու է, բայց կարծում եմ, որ անհրաժեշտություն կա շփման գծի մշտադիտարկման և վերահսկման լրացուցիչ տեխնիկական միջոցների:

Կարծում եմ, որ խնդիր կա ՌԴ կողմից առանց տողատակերի խոսելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնք ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատուներն են: Նման միջադեպերը կարող են այնքան պարբերական բնույթ ունենալ, որքան Թուրքիան ներկայացված է տարածաշրջանում Ադրբեջանի կողքին: Նման գործողությունները նպատակ ունեն զրոյացնելու ՌԴ խաղաղապահության դերը, դրանով իսկ վերջինիս դուրս մղելու տարածաշրջանից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031