Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց այսօր մեր ԶՈւ ոչնչացված վրանի տեղում պետք է սկսել խրամատ փորել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հոկտեմբեր 15,2021 11:38

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողություններն անհանգստության ու բողոքի մեծ ալիք են բարձրացրել հայ հանրության շրջանում։ Փորձում եմ հասկանալ, թե ինչո՞ւ։ Այլ սպասելիքներ կայի՞ն Ադրբեջանից։ Մի՞թե օրինաչափ չէ նրանց նման վարքագիծը։ Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է և հասկանալի։

Հիմա կարևոր երկու թեմաների մասին եմ ուզում խոսել։ Կփորձեմ կարճ լինել։ Առաջինը, մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի այս իրականության մեջ ապրելուն։ Ես հասկանում եմ, որ «խաղաղության դարաշրջան» կոչվածը շատ գայթակղիչ է հնչում։ Բայց իրականությունը միանգամայն այլ դարաշրջան է մեզ պարտադրում և մենք պետք է գիտակցենք, որ նման սադրանքները պարզապես անխուսափելի են ու էլի են լինելու։ Հնարավոր է՝ նույնիսկ ավելի մեծ ծավալներով։ Հիմա ի՞նչ պետք է անենք մենք այս իրավիճակում։ Անընդհատ ռուս խաղաղապահներից բողոքե՞նք ու բանակին մեղադրե՞նք։ Տարբերակ է։ Բայց վստահեցնում եմ, որ ամենալավ տարբերակը չէ ու հաստատ արդյունավետ չէ։

Հանրությունը, ինչպես արդեն ասացի, պետք է պատրաստ լինի սրան ու պահանջներ ձևավորի։ Իրական պահանջներ, որոնց կյանքի կոչելուն պետք է հետամուտ լինել։ Եվ ամենաառաջին ու հիմնական պահանջը տարածաշրջանում հայկական գործոնի ուժեղացման ու մեր սուբյեկտայնության վերականգնումը պետք է լինի։ Իսկ այդ խնդրի լուծմանը հնարավոր չէ բողոքներով հասնել։ Աշխատանք է պետք և հենց սա է իմ նշած երկրորդ կարևոր թեման։

Հիմա ինչ վերաբերվում է աշխատանքին։ Նախ` եկեք հասկանանք, թե ինչ հնարավորություններ է տալիս մեզ Ադրբեջանը նման գործողություններով։

ա. Նրանք հիմնավորում են ռուս խաղաղապահների անհրաժեշտությունը տարածաշրջանում,

բ. Հերթական անգամ ապացուցում են, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդների համատեղ գոյակցումը պարզապես անհնար է,

գ. Ապացուցում են, որ Արցախի և Ադրբեջանի միջև պաշտպանական նոր գիծ է պետք կառուցել։ Այսինքն՝ դիրքավորվել,

դ. Արցախի Պաշտպանության բանակը համալրելու, անհրաժեշտ զինատեսակներով զինելու լրացուցիչ փաստարկներ են տալիս մեզ,

ե. Դիվանագիտական հարթակներում Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս բերելու անհրաժեշտությունն հիմնավորելու նոր գործիքներ տալիս պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին։

Եվ սա դեռ ամենը չէ։ Բայց բոլոր այս կետերով աշխատանք է պետք տանել։ Հենց այսօր մեր ԶՈւ ոչնչացված վրանի տեղում պետք է սկսի խրամատ փորել։ Եվ թող որևէ մեկը գա ու փորձի նորից համոզել, որ մեր բանակը չպետք է խրամատավորվի Արցախում։ Հուսով եմ՝ դրա պատասխանը ՊԲ-ն հիմա արդեն կկարողանա տալ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031