Լրահոս
Օրվա լրահոսը

Բավարար քանակությամբ ջուր չունենալու պատճառով՝ կարտոֆիլի բերք այս տարի սպասվածից քիչ է հավաքվել, ու կարտոֆիլի գինը բարձրացել է. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 15,2021 09:55

Մեր հանրապետությունում կարտոֆիլի գինը կամաց-կամաց հավասարվում է դոլարի փոխարժեքին։ Այն, նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ, ավելի բարձր գնով է վաճառվում։

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցման արդյունքում պարզեց, որ այսօր երեւանյան սուպերմարկետներում կարտոֆիլի մեկ կիլոգրամի գինը 330-550 դրամի է հասնում։ Որոշ բանջարեղենային խանութներում այն տատանվում է 280-300 դրամի սահմաններում։ Նախորդ տարվա այս ամիսներին կարտոֆիլի մեկ կիլոգրամի արժեքը տատանվում էր մինչեւ 150 դրամի սահմաններում։ Ըստ գյուղատնտեսների՝ ձմռան ամիսներին կարտոֆիլի գինն է՛լ ավելի է բարձրանալու, նախորդ տարվա համեմատ՝ ավելի թանկ է լինելու։

Նրանց խոսքերով՝ պատճառը ոռոգման ջրի պակասն է, որի մասին գյուղացիները բարձրաձայնում էին դեռ տարեսկզբին։ Բավարար քանակությամբ ջուր չունենալու պատճառով կարտոֆիլի բերք այս տարի սպասվածից քիչ է հավաքվել, ինչի արդյունքում կարտոֆիլի գինը բարձրացել է։

Բարձր գնի պատճառով շատ գյուղացիներ կարտոֆիլի բերքահավաքը ժամանակից շուտ էին սկսել, եւ հենց դաշտից նրանք թանկ գնով վաճառել են։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031