Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ հոկտեմբերի 13-ին Սարսանգի ջրամբարի հատվածից հայկական կողմը կրակ է բացել շինարարական տեխնիկա տեղափոխող ադրբեջանական շարասյան վրա, որը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շարժվում էր Մատաղիս-Գետավար-Վանք ուղղությամբ:
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Ռուսաստանի ՊՆ կայքում հաղորդագրությունը տեղադրվել է հոկտեմբերի 14-ին ժամը 19:00-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ