Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությանն է ներկայացվել մեջլիսի 4 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագիծը:
Նախագահականի կողմից ներկայացված օրինագծով պահանջվում է դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 3 և քրդական «Ժողովրդավարական տարածաշրջանային» (DBP) կուսակցության 1 պատգամավորի անձեռնմխելիությունը: Նրանց թվում է նաև HDP-ից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Աղբյուր` Ermenihaber.am/ Artigercek.com