Aravot.am-ի տեղեկություններով՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դիմում է ներկայացրել դատախազություն:
Դիմումը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում իր հասցեին ծանր վիրավորանքներ հասցնելու մասին է:
Aravot.am-ի հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը ասաց, որ մանրամասները չի հիշում, քանի որ տարբեր դեպքերի վերաբերյալ օրական 2-3 դիմում են ներկայացնում. «Իրավաբանները պատրաստում են, ես ստորագրում եմ: Մենք ունենք 2-3 իրավաբան, որոնք հաղորդումները գրում են, ուղարկում են, բոլորը ես եմ ստորագրում: Հայտնիները հիշում եմ, օրինակ՝ Սերժ Սարգսյանի թռիչքների վերաբերյալ: Ես չեմ բացառում, որ այնպիսի դիմում է, որ մենք սովորաբար դիմում ենք քաղաքացիական դատարան՝ վիրավորանքի տեսքով: Ես ասել եմ, որ «ֆեյք» լինի՝ դիմենք ոստիկանություն: Չեմ բացառում, որ դրա հետ գործ ունենք: Հիմա չեմ հիշում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ