Aravot.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին ոստիկանություն է զանգահարել «Տաշիր» ընկերության անվտանգության աշխատակից Հրանտ Փ.-ն:
Նա հայտնել է, որ հոկտեմբերի 11-ի անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր» ընկերությանը պատկանող գովազդային վահանակը:
Նույն օրը Հյուսիսային պողոտայի 5 հասցեի մոտից գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Զ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ալեքսանդր Զ.-ն տեղափոխվել է «Ավան» հոգեբուժական կլինիկա:
Կարդացեք նաև
Հրանտ Փ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր: