Aravot.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին ոստիկանությունը նյութեր նախապատրաստելու համար ստացել է Aravot.am կայքում «Այն պահից, երբ Էդմոն Մարուքյանը իջնում է մեքենայից միջադեպը պատահաբար նկարահանվում է «Անտիֆեյքի» լրագրողների կողմից. Մանրամասներ ԼՀԿ գրասենյակի բակում տեղի ունեցածի մասին» հրապարակումը:
Հիշեցնենք՝ անհայտ անձը հոկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակի մոտ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել էր Էդմոն Մարուքյանի հետ և քաշքշել նրան:
Նույն օրը պարզվել է, որ նշված արարքը կատարել է Վարդան Հ.-ն, որը տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և բաց թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր: