Արցախի Հանրապետության կառավարության 2021թ․ հոկտեմբերի 1-ի N 1053-Ա որոշմամբ ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Վլադիմիրի Համբարձումյանը:
Ծնվել է 12․11․1973թ․ ՀՀ, ք․Երևան: Բնակվում էր ՌԴ Սամարա քաղաքում
Կրթություն
1․1980-1990թթ․ ք․ Երևան, N50 միջնակարգ դպրոց
Կարդացեք նաև
2․1991-1998թթ․ք․ Երևան, Հայկական Բժշկական Ինստիտուտ ՝ «Բուժական գործ» ֆակուլտետ
3․1999-2001թթ․ Սամարայի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա՝ «Բժիշկ ուռուցքաբան» որակավորում
4․ 2006թ․ ՌԴ, Ներքին գործերի նախարարություն, աշխատողների առաջադեմ ուսուցման Համառուսաստանյան ինստիտուտ – բժիշկ փորձագետ
5․ 2013թ. Ուռուցքաբանության սերտիֆիկացման դասընթաց
6․ 2015թ․ առաջնային մասնագիտացում «Առողջապահության կազմակերպում և Հանրային առողջություն» առողջապահության կազմակերպիչ
7․ 2017թ․ առաջնային մասնագիտացում «Բժշկական և սոցիալական փորձաքննություն» բժշկասոցիալական փորձագետ
Աշխատանքային փորձ
1․ 2002թ․ ՌԴ ՆԳՆ -Ոստիկանության հատուկ ծառայությունների ջոկատի բուժծառայության պետ
2․2005թ․ ՌԴ, Ներքին գործերի նախարարություն, Սամարայի գլխավոր վարչության հոսպիտալի ավագ փորձագետ, վիրաբույժ
3․ 2012-2017թթ.․ հունիս – ՌԴ, Ներքին գործերի նախարարություն, Սամարայի գլխավոր վարչության հոսպիտալի, Շտապ բուժօգնության բաժնի պետ
4․ 2017-ից առ այսօր ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության Սամարայի մարզի բժշկասոցիալական փորձաքննության գլխավոր բյուրոյի ղեկավար, բժիշկ փորձագետ
Մասնակցել է 2020թ․ պատերազմական գործողություններին, աջակցություն ցուցաբերելով Գորիսի բժշկական կենտրոնին՝ որպես բժիշկ մասնագետ, որի համար խրախուսվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի կողմից։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն