Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանն այսօր մասնակցել է Մարտին Կակոսյանի «Պահապան հրեշտակ» արձանի բացման արարողությանը։
Արձանը տեղադրվել է «Գյումրու բժշկական կենտրոն»-ի բակում։ Երջանկահիշատակ քանդակագործի քանդակի բացման պատիվը տրվել է կնոջն ու թոռներին։
Ծնունդով գյումրեցի Մարտին Կակոսյանը մանկուց աշակերտել է Երվանդ Քոչարին։ Բազմաթիվ քանդակների հեղինակ է, մի շարք բարձրաքանդակներ և կիսանդրիներ դարձել են Նյու Յորքի բնակելի շենքերի և հիվանդանոցների դիզայնի մասը։
Մարտին Կակոսյանը ԱՄՆ Տեխաս նահանգի Գրինվիլ քաղաքի և Կաուֆման մարզի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների։
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետարան