Ղարաբաղի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում քաղաքական կարգավորման համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«ՌԴ միջնորդությամբ ռազմական գործողությունները հաջողվել է կանգնեցնել: Այս պահին դրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են ձևավորելու անհրաժեշտ պայմաններ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի վերջնական քաղաքական կարգավորման համար»,- ասել է Սիդորովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ