Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ռուստամ Բադասյան․ «ՊԵԿ-ում կադրային ջարդ չկա, սովորական կադրային քաղաքականություն է»

Հոկտեմբեր 14,2021 13:38

ՊԵԿ-ում կադրային ջարդ տեղի չի ունենում, իրականացվում է սովորական կադրային քաղաքականություն, որը բնական է ցանկացած պետական մարմնի համար։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ արձագանքելով հարցին՝ թե ՊԵԿ-ում կադրային ջարդ է։

Բադասյանի խոսքով՝ կադրային քաղաքականության հիմքում ընկած է մեկ սկզբունք՝ առաջխաղացման նախապատվությունը տրվում է այնպիսի աշխատակիցներին, ովքեր ունեն համապատասխան ներուժ, եւ հարկային, մաքսային համակարգի ներսում ցուցաբերել են իրենց որպես պրոֆեսիոնալ կադրեր․ «Մնացած փոփոխությունները բնական երեւույթ են, վարչության պետերի փոխատեղումներ կան, նոր նշանակումներ, նրանց գերակշիռ մասը համակարգի աշխատակիցներ են»։

ՊԵԿ երկարամյա պաշտոնյա Ռաֆիկ Մաշադյանին ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից ազատելու մասին էլ ասաց՝ շնորհակալություն ենք հայտնել Ռաֆիկ Մաշադյանին կատարած աշխատանքի համար։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031